Այսօր՝ Մարտի 5-ին, նշվում է մեծն Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-րդ ամյակը։ Այդ առիթով Եռաբլուր էին հավաքվել Սպարապետի ընկերները, հարազատները, բարեկամները և այն դպրոցի աշակերտները, որտեղ սովորել, ապա աշխատել է Վազգեն Սարգսյանը։ ArmLur.am-ը զրուցել է Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան 1-ին միջնակարգ դպրոցի ուսուցիչների հետ, ովքեր արդեն մի քանի տասնամյակ սերունդներ են կրթում Սպարապետի օրինակով։
Արարատ գյուղի դպրոցի աշակերտները Վազգեն Սարգսյանի 65-րդ ամյակին նվիրված միջոցառում էին կազմակերպել՝ հիշելով նրա փառքն ու գործը, ընդգծել նրա կենսագրության մի քանի ուշագավ դրվագներ։ Միջոցառման կադրերն առանց մեկնաբանության։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան