«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրած «Ժողովրդավարության դպրոցն» արդեն 4 օր է՝ գործում է:
ArmLur.am-ին կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը փոխանցեց, որ դպրոցում սովորելու 140-ից ավելի հայտ են ստացել:
Նրանց մի մասը ՔՊ երիտասարդական կառույցի անդամներն են, մյուս մասը՝ դպրոցում սովորելու հայտ ներկայացրած ուսանողներ:
«Ժողովրդավարության դպրոց»-ում դասավանդելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանը դպրոցում դասավանդելու է Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանություն:
ՔՊ դպրոցում ուսուցանելու են քաղաքականության տեսությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաեւ կոնկրետ կուսակցության ծրագրին ու գաղափարախոսությանն առնչվող հարցեր:
Քրիստինա Մուշեղյան