ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանն ի զորու է «Զվարթնոցում» միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն. Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահների դուրսբերման հայկական նախաձեռնության մասին»:

Այս մասին Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել՝ իբրև աջակցություն նորանկախ հայկական պետականությանը: Նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա, և երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը ամբողջությամբ կիրականացնի Հայաստանը իր պատկան մարմինների միջոցով: Եվ, ահա, հիմա մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցը այդքանով կլուծվի»,- նշեց Միրզոյանը:




Լրահոս