Այդ խնդրի լուծումը ոչ ոք չի կարող տալ. սոցիոլոգը՝ առցանց եղանակով կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը փոխելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է այն քայլերի հերթականությունը, որոնց միջոցով քաղաքացիները կարող են առցանց եղանակով փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը։

Քարտերի օգտագործումն ի սկզբանե բողոքի առիթ էր բարձրացրել կենսաթոշակառուների մոտ, քանի որ շատ ծերեր դժվարանում են հասնել բանկ կամ օգտագործել քարտը:

ArmLur.am-ը կապ հաստատեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.

«Մենք ունենք պատժամիջոների տակ գտնվող բանկ՝ առնվազն ՎՏԲ-ն, որի քարտապան լինելը վտանգավոր է մեծ հաշվով:

Այդ բանկերի հետ ցանկացած հարաբերություններ ունենալը երկրորդական պատժամիջոց է գեներացնում Հայաստանի Հանրապետությունում»:

Հարցին, թե ի՞նչ պետք է անեն այն ծերերը, ովքեր դժվարանում են հասնել բանկ կամ կանխիկացնել գումարը՝ ասաց.

«Այդ խնդրի լուծումը ոչ ոք չի կարող տալ, որովհետև ամբողջ տնտեսական համակարգը դեպի այդտեղ է շարժվում, անկախ երկրից»:




Լրահոս