Գրականության և արվեստի թանգարանում այսօր տեղի ունեցավ «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսի բացում և «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» գիտաժողով ՝ Շեքսպիրյան փառատոնների եվրոպական ցանցի տնօրենների մասնակցությամբ: Գիտաժողովի մասնակիցները ներկայացրեցին Շեքսպիրի ստեղծագործությունների իրենց բեմադրությունների յուրահատկությունները և կարևորեցին նման փառատոնները, քանի որ դրանք փորձի փոխանակման լավ հնարավորություն են տալիս:
Տարբեր ազգեր Շեքսպիր բեմադրելիս ներդնում են միայն իրենց հատուկ ազգային գծեր, յուրովի մեկնաբանություններ: Օրինակ, գիտաժողովին ներկա Գյուլայի շեքսպիրյան փառատոնի տնօրեն Ժոզեֆ Գեդեոնը, ում թատրոնը համարվում է ամենաարկածայիններից մեկը, ներկայացումները անց է կացնում Հունգարիայում գտնվող 600 տարվա վաղեմության ամրոցում, ինչը շեքսպիրյան ժամանակին հատուկ շունչ է հաղորդում հանդիսատեսին:
Նշենք, որ մարտի 19-22-ին Երևանում կանցկացվի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոն, որը մեկնարկել է «Լիր արքա»-ի բեմադրությամբ:
Այսօր, փառատոնի շրջանակներում Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին կհանձնվի «Հուլիոս Կեսար» ներկայացումը: