ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները սահամագծման հարցով հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցերով ԱԺ հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ։

Ընդդիմադիրներն առաջարկում են, որ հրատապ նիստին զեկույցով հանգես գան փոխվարչապետ, սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքների համակարգող Մհեր Գրիգորյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նիստը տեղի կունենա ապրիլի 9-ին մեկնարկող քառօրյայի հենց առաջին հիմնական նիստին՝ այսինքն երեքշաբթի 2.30-16.00-ին:




Լրահոս