Սպերցյանը նախկին ԽՍՀՄ տարածքի ամենաթանկարժեք 4-րդ ֆուտբոլիստն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Transfermarkt-ի վարկածով՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների շարքում 18 մլն եվրո տրանսֆերային արժեքով 4-րդ տեղն է զբաղեցրել:

5 ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակը հետևյալն է.

1-ին տեղ․ Խվիչա Կվարացխելիա – «Նապոլի», Իտալիա / 80 մլն եվրո
2-րդ տեղ․ Ալեքսանդր Զինչենկո – «Արսենալ», Անգլիա / 42 մլն եվրո
3-րդ տեղ․ Ալեքսանդր Գոլովին – «Մոնակո», Ֆրանսիա / 30 մլն եվրո
4-րդ տեղ․ Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար», Ռուսաստան / 18 մլն եվրո
5-րդ տեղ․ Բախտիեր Զայնուտդինով – «Բեշիքթաշ», Թուրքիա / 6 մլն եվրո

Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև մոլդովացի պաշտպան Օլեգ Ռյաբչուկը (5 միլիոն եվրո, «Սպարտակ»), ուզբեկ վինգեր Աբբոսբեկ Ֆայզուլաևը (5 միլիոն եվրո, ԲԿՄԱ), լիտվացի կիսապաշտպան Գվիդաս Գինեյտիսը (2 միլիոն եվրո, «Տորինո»), էստոնացի դարպասապահ Կարլ Հեյնը (2 միլիոն եվրո, «Արսենալ») և բելառուս հարձակվող Իլյա Շկուրինը (2 միլիոն եվրո, «Ստալ»):




Լրահոս