Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ֆրանսիային Բաքվի ու Երևանի միջև խաղաղ բանակցությունների գնահատման հարցում կողմնորոշվել Իտալիայի քաղաքականությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել եվրոպական երկրներին և, առաջին հերթին, Ֆրանսիային՝ Հարավային Կովկասում ընթացող գործընթացների և Բաքվի ու Երևանի միջև խաղաղ բանակցությունների գնահատման հարցում կողմնորոշվել Իտալիայի քաղաքականությամբ։

Հիշեցնենք՝ Իտալիայի ԱԳՆ-ն նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որում ընդգծվում էր, որ երրորդ կողմի միջամտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին կարող է լրացուցիչ լարվածություն ստեղծել:

Հայտարարության մեջ նաև կոչ է արվում Ֆրանսիային՝ զերծ մնալ խաղաղ ջանքերը խոչընդոտող քայլերից:




Լրահոս