«Եթե հանդուրժողական է այն երկիրը, որը Ջուղայում հազարավոր խաչքարեր է ոչնչացնում, կացնահարում է հայ սպային, և նրան հերոսացնում են, ապա հանդուրժողականության մասին քաղաքակիրթ աշխարհի ու Ադրբեջանի ղեկավարության ընկալումները տարբեր են»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով վերջերս Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարությանն այն մասին, թե Ադրբեջանը հայտնի է իր ազգային ու կրոնական հանդուրժողականությամբ, իսկ Հայաստանը ֆաշիստական երկիր է:
«Երկրորդ աշխարհամարտից առաջ էլ Ադոլֆ Հիտլերն իր ղեկավարած շարժումն անվանում էր քրիստոնեական: Բայց տեսանք, որ այդ «քրիստոնեական» շարժումը 20-րդ դարի ամենամեծ աղետն էր: Ինչքան Հիտլերի ղեկավարած շարժումն էր քրիստոնեական, այնքան էլ այսօրվա Ադրբեջանի իշխանությունն է հանդուրժողական»,-եզրափակեց Շարմաղանովը: