Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման, անազատության մեջ կմնա մոտ 5 ամիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նարեկ Մալյանը դատարանի որոշմամբ այսօր դատապարտվեց 1 տարի ժամկետով ազատազրկման։

Դատարանը նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանեց՝ նշելով, որ նա անազատության մեջ կմնա 5 ամիս 7 օր, և Նարեկ Մալյանից հօգուտ պետության կբռնագանձվի 105 հազար և 198 հազար դրամ:

Կալանքը թողնվեց անփոփոխ մինչև դատական վճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Նարեկ Մալյանը կալանավորվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածով (Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը): Սահմանված պատիժը՝ 1-4 տարի։

Մեղադրող կողմը պահանջել էր 3 տարի 3 ամիս ազատազրկում։

Նշենք, որ Նարեկ Մալյանն իրեն մեղավոր չի ճանաչում և կալանավորված է արդեն 7 ամիս:




Լրահոս