Բայդենը Իրանին կոչ է արել ձեռնպահ մնալ Իսրայելի վրա հարձակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իրանին կոչ է արել ձեռնպահ մնալ Իսրայելի վրա հարձակումից: Նա չի բացառել, որ դա կարող է տեղի ունենալ շատ մոտ ապագայում:

«Միացյալ Նահանգներն աջակցում է Իսրայելին, մենք կօգնենք նրան պաշտպանվել, Իրանը չի հաջողի»,- ասել է Բայդենը։

Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի է սրվել, հատկապես երբ Թեհրանը խոստացել է արձագանքել Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածին:

Մի շարք լրատվամիջոցների տվյալով՝ Իրանը նաև զգուշացրել է Միացյալ Նահանգների վարչակազմին, որ եթե Վաշինգտոնը փորձի միջամտել Իրան-Իսրայել հնարավոր առճակատմանը, ապա տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերը ևս թիրախում կհայտնվեն:




Լրահոս