Քիչ առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որ տրանսպորտում՝ քաղաքացու և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև վիճաբանություն է տեղի ունենում:
ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ միջադեպը քիչ առաջ է տեղի ունեցել, ինքը ԱԺ-ից գնում էր բժշկական կենտրոն՝ հերթական ստուգումների, եւ երթուղայինում միջադեպը տեղի է ունեցել․
«Ես երթուղայինից արդեն իջնում էի, սկսեց անիմաստ խոսել, վիրավորել, չգիտեմ էլ՝ ով է: Ես հրեցի, պարզ երեում էր, որ ինքը վարձու է, չէր կարող քաղաքական գաղափար ունենալ: Ինքը հատուկ հեռախոսը միացրեց, նոր սկսեց շոու անել, որ նկարի ու իր տերերին ցույց տա»-ասաց Ասլանյանը:
Պատգամավորը նաեւ պատմեց, որ ինքը միջադեպից հետո միանգամից իջել է երթուղայինից ու կռիվը դադարել է.
«Իր նմանները չեն հասկանում, որ ինձ չեն կարող վախեցնել, որ տանից դուրս գամ: Այս քաղաքը իմ քաղաքն է, ես լիարժեք քաղաքացի եմ ու իրավունք ունեմ՝ գնալ, ուր ուզում եմ»-ասաց Ասլանյանը:
Քրիստինա Մուշեղյան