Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման ենթարկվածը Սիսիանի նախկին ոստիկանապետն է եղել.ինչով է նա հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն երեկ Շենգավիթի բաժնում խոշտանգման ենթարկված Գարիկ Մուրադյանը ոստիկանության Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանն է ,որի շուրջ 2020 թվականի աղմկահարույց իրադարձություններ էին ծավալվել։

Մասնավորապես գրել էինք.«Սիսիանի բնակիչները ոգևորված են: Այն բանից հետո, երբ 64-ամյա Գառնիկ Մուրադյանը դիմեց իրավապահ ներին և Հատուկ քննչական ծառայությունում քրեակա գործ հարուցվեց «Խոշտանգում» հոդվածով, նոր անձինք հայտնվեցին, որոնք վստահեցնում են՝ ոստիկանության պետի ԺՊ Գարիկ Մուրադյանը իրենց ծեծի է ենթարկել:

Գառնիկ պապը պատմել է, որ իրեն նախ ծեծել են փայտե քանոնով, և երբ քանոնը ջարդվել է, շարունակել են ծեծել երկաթյա քանոնով: Նա բազմաթիվ վնասվածքեր ունի գլխի շրջանում և նույնիկ ականջների մեջ:

Գարիկ Մուրադյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը հերքել է մամուլում տարածված այս տեղեկությունները, նա պնդել է, որ իր պաշտպանյալը 64-ամյա ծերունուն ծեծի չի ենթարկել:

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին ու 7-ին երկու արտառոց միջադեպ տեղի ունեցավ նրա մասնակցությամբ՝ 64 տարեկան Գառնիկ Մուրադյանին գիշերվա երեքին բերման էին ենթարկել բաժին գողության կասկածանքով, և այստեղից նա վնասվածքներով տեղափոխվեց Սիսիանի հիվանդանոց: Նրան ծեծի ենթարկողը Սիսիանի ոստիկանության պետի ԺՊ Գարիկ Մուրադյանն է եղել: Նա հաղորդում է ներկայացրել այ մասին, որ իրեն խոշտանգել է ոստիկանության պետի ԺՊ Գարիկ Մուրադյանը, ստիպելով իր վրա վերցնել գողությունը:

Ապրիլի 7-ին էլ ոստիկանները նույն Սիսիանի բաժնի առաջ բռնություններ են կիրառել Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի, նրա հոր ու հորեղբոր որդու՝ Արմեն Հարությունյանի նկատմամբ: Վերջիններս վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Եւ ահա Սիսիանի բնակիչներից մեկը, ով մեղադրվում է գողություն կատարելու մեջ, դիմել է Գառնիկ Մուրադյանի փաստաբան Լուսինե Զեյնալյանին և պատմել է, որ Սիսիանի ոստիկանության բաժնի պետ Գարիկ Մուրադյանը իրեն ևս ծեծի է ենթարկել, ինչպես Գառնիկ պապին:

Քաղաքացուն, որի անունը առայժմ չի հրապարակվում, ոստիկանները կասկածել են աշխատանքային գործիքներ գողանալու մեջ:

Այս դեպքի կապակցությամբ տուժած քաղաքացու քույրը փետրվարի փետրվարի 23-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

«Գողության հետ կապված նրան տարել են, ծեծել են: Ինչ-որ «կլյուչների» գողություն է եղել: Ծեծելուց, հայհոյելուց հետո տեսանյութ են նկարել ոստիկանությունում, որում նա իր բերանով ասում է, որ իրեն չեն ծեծել: Փաստորեն, նրան ստիպել են դա անել: Բայց երբ տուն է գնացել, քույրը տեսել է եղբորը ծեծված, վատ վիճակում ու զանգահարել է 1-02: Ոստիկանությունում սրա հետ կապված ձևական ծառայողական քննություն է ընթացել, բայց որևէ պատասխանատվության Գարիկ Մուրադյանի չեն ենթարկել, կապված հետաքննիչը կարճել է գործը: Այն փուլում, երբ դատախազությունը ուսումնասիրում էր որոշման օրինականությունը, տեղի է ունենում Գառնիկ պապի միջադեպը», — պատմում է փաստաբան Լուսինե Զեյնալյանը:

Նա նկատել է, որ թե սույն քաղաքացու, թե Գառնիկ պապի նկատմամբ ոստիկա նները նույն վարքագիծն են դրսևորել: «Սա նույն ձեռագիրն է, նույն վարկագիծը», — նկատում է փաստաբանը:

Մենք փորձեցինք կապ հաստատել ոստիկանության բաժնի պետ Գարիկ Մուրադյանի հետ, որը համոզված է՝ այն, ինչ կատարվում է իր դեմ, կազմակերպված արշավ է, «շառ են անում»: Ճիշտ է արդյո՞ք, որ «կլյուչների» գողության մեջ մեղադրվող քաղաքացի կա, որին ինքը ծեծի է ենթարկել:
«Բնակարանային գող է, էս դեպքերը որ եղան, գնացել են, իրեն ասել են, որ ինքն էլ բողոքի: Սա էլ եկել, ասել է՝ ես չեմ գողություն արել: Ո՞նց է տարել իրեղեն ապացույցները ցույց տվել, եթե ինքը չի, ո՞նց են իր տանեցիները տուժողին ասել՝ խնդրում եմ, մի բողոքի, ինչ պետք է, կանենք: Լավ, իրեն ծեծեցինք, տան անդամներին ծեծեցինք, տուժողին ծեծեցինք: Սա ուղղակի կազմակերպված, ուղորդված արշավ է իմ դեմ, որովհետև որևէ մեկի գրպանը չեմ մտնում, որևէ մեկը ինձ իրա գրպանը չի կարողանում գցի, որոշ մարդիկ էլ գումարներ են ծախսում, որ ինձանից ազատվեն, ինձ վրա շառ անեն: Մնացածը, խնդրում եմ, ոստիկանության լրատվական վարչությունից ճշտեք», — ասաց Գարիկ Մուրադյանը, հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:

Տեղեկություն ունենք, որ նախկինում Գարիկ Մուրադյանը աշխատել է Մարտունու ոստիկանությունում, որպես օպերատիվ գծով պետի տեղակալ, և այնտեղից էլ տեղափոխվել է ռեզերվ քաղաքացիների նկատմամբ կոպիտ վարվելու համար:
Եվ ահա այս դեպքերից 3տարի խնց նա Քննչականում խոշտանգվում է։

Երեկ Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում էր Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գեւորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են խոշտանգել։ Փաստաբանը պատմում է՝ 39-ամյա Գառնիկը առավոտյան՝ 10։30-ին հրավիրվել է ծանր հանցագործության գործով որպես վկա հարցաքննության, տվել է ցուցմունք, ինչից հետո քննիչը առաջարկել է հանել իր հագուստները, ինչին անձը չի համաձայնել, քննիչը դիմել է առգրավման տարբերակին, եւ ոստիկանները սկսել են հարկադրաբար վկային մերկացնել։ «3 ոստիկան եւ 2 օպերլիազոր անձին գցել են գետնին, իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին, որպեսզի անձը չշարժվի, եւ փորձել են ձեռքերն ու ոտքերը ոլորելով իր վրայից հանել հագուստները։ Սա 20-25 րոպեանոց միջադեպ եմ ներկայացնում, քննիչի աշխատասենյակում սեղանը շուռ տալով, աթոռները շուռ տալով, իրերը շուռ տալով, ինձ մի կողմ հրելով, երբ ես փորձում էի միջամտել, փորձում էին հագուստները հանել, այդ ընթացքում անձը հայտարարում է, որ ինքնազգացողությունը վատ է, ուշքը գնում է, խնդրում եմ, հորդորում եմ, որ դադարեցնեն ու շտապօգնություն հրավիրեն, մի 3-4 րոպե հետո կանչում են շտապօգնություն, եւ տեղափոխում են հիվանդանոց»,- նշում է նա։ Նշենք,որ քննչական կոմիտեն հերքում է փաստաբանի հայտարարություները։

Քնար Մանուկյան




Լրահոս