Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզչական խմբակները թեզ են շրջանառում, որ ով պայքարում է Նիկոլ Փաշինյանի դեմ, ուղղորդվում է Ռուսստանի Դաշնության կողմից: «Ռուսի ստրուկ», «ռուսի ծառա» եւ այլ վիրավորական ձեւակերպումներով փորձում են Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ բոլոր քննադատություններն ու գործողությունները վիժեցնել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հրահանգել վարչապետի աշխատակազմի առընթեր քարոզիչներին՝ պախարակել հայ հոգեւորականներին, Կիրանցում, Ոսկեպարում, Բաղանիսում գտնվող մարդկանց կողքին կանգնած այլ ակտիվ գործիչների: Քարոզչությունն իրականացվում է մեկ կենտրոնից եւ տարածվում հանրային եւ մասնավոր իշխանական մի շարք ԶԼՄ-ներով, օգտահաշիվների կողմից եւ սոցցանցերի տարբեր հարթակներում:
Սա ոչ այլ ինչ է, քան սադրանք ՀՀ քաղաքացու նկատմամբ՝ ուղղորդված վարչապետի կողմից, քանի որ այն դրդում է տարբեր գործողությունների:
Եվ այս ողջ գործեալոճի արդյունքում, երբ խլացվում են խնդիրները, Նիկոլ Փաշինյանի հրամանով ականազերծվում է Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը․ գուցե նրա համար, որ ադրբեջանցիները հեշտությամբ հասնեն եկեղեցի և խաչը հեռացնելով՝ եկեղեցին վերածեն մզկիթի։ Այդպես եղավ և շարունակում է տեղի ունենալ Արցախի մշակությաին և կրոնական բոլոր կոթողների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։