Տավուշում այս պահին 10 անձ ձերբակալված է. ՆԳՆ մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին Ներքին գործերի նախարարության լրատվական բաժնից հայտնեցին, որ Տավուշում բողոքի ակցիաների ժամանակ տարբեր կասկածանքներով ձերբակալված է այս պահին 10 անձ,որոնք գտնվում են Տավուշի մարզի ոստիկանության տարբեր բաժիններում:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Տավուշի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի հետ ձերբակալել են նաև Սիմոն Գիշյանին և Լևոն Գրիգորյանին: Նրանք նույնպես Նոյեմբերյանի բաժնում են:

Քնար Մանուկյան




Լրահոս