Օրերս ձերբակալված «Մարտական եղբայրության» 6 անդամներն ազատ են արձակվել, այս մասին հայտնել էր Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Երեք օր անազատության մեջ մնացած «Մարտական եղբայրության» ղեկավար Հրանտ Տեր-Աբրահամյանի ու մյուսների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքեր չեն եղել:
Նրանք ձերբակալվել էին Տավուշում քաղաքացիների կողմից փողոցներ փակելու ընթացքում:
«Մարտական եղբայրության» անդամներից այժմ կալանավորված է Արման Պետրոսյանը, որը մեղադրվում է խմբի կազմում խուլիգանության համար:
Ըստ քննչականի՝ նա խոչընդոտել է փակված փողոցում ԵԿՄ-ի «Ուազ»-ի տեղաշարժը:
Armlur.am-ին զրուցակից է Հովսեփ Ղազարյանը, որը 3 օր ձերբակալված է եղել եւ երեկ գիշեր է ազատության մեջ հայտնվել։
Քնար Մանուկյան