Առողջապահության նախարար Անահիտ Ավանսեյանը այցելել է Շիրակի մարզ։
Մարզպետ Մուշեղ Մուրադյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում անրադարձ է կատարվել Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին։
Նախարարը այցելել է նաև «Գյումրու բժշկական կենտրոն», ինչի մասին ArmLur.am-ի հայտնել է «Առողջության իրավունք» ՀԿ տնօրեն Անուշ Պողոսյանը, նա հավելել է, որ շատ մարդիկ բողոքում են ԲԿ-ի ուռուցքաբանական բաժանմունքից։
«Շատ մարդիկ բողոքում են, որ ուռուցքաբանական բաժանմունքը տեղակայել են նկուղային հարկում, որտեղ չկա համապատասխան պայմաններ։ Գյումրու ուռուցքաբանական կենտրոնը առանց բժշկական օգնության, սպասարկման մասին համապատասխան նորմերի կատարում է բժշկական օգնություն և սպասարկում»։
Անուշ Պողոսյանը վստահ է, որ նախարարի կողմից չի եղել հանձնարարական վերանորոգման մասին։
«Կա բողոքներ, որ ինֆեկցիոն բաժանմունքը ևս չի համապատասխանում ինֆեկցիոն բաժանմունքի համապատասխան սանիտարական նորմերին, այսինքն չեն համապատասխանում մուտքերը, առանձին ջրամատակարարման և կոյուղու խնդիրը լուծված չի, որը հատուկ սանիտարական նորմ է ինֆեկցիոն բաժանմունքների համար»-ասաց ՀԿ-ի տնօրենը։
Էմմա Մարտիրոսյան