ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գնացել է ԱԱԾ մեկուսարան՝ տեսակցելու շուրջ 2 տարի կալանքի տակ գտնվող Դավըթ Տոնոյանին։ Տեղեկությունը փորձեցինք Ազգային ժողովում պարզել անձամբ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիեքյանից, ի պատասխան վերջինս հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ երկու շաբաթը մեկ գնում է և տեսակցում նրան։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է հրթիռների գործով, շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատարանները մերժում են նրա խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու բոլոր միջնորդությունները։
2021 թ սեպտեմբերի 30-ից Տոնոյանը կալանավորված է, եւ գործով կալանքի տակ էին նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ վարչության պետ Ավետիք Մուրադյանը: Այժմ նրանք ազատության մեջ են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին:
Քնար Մանուկյան