Ադրբեջանը երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Ադրբեջանի ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է։ Բանակցությունները կոչված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան տնտեսական համաժողովի և համագործակցության նիստի մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Նա արդյունավետ է գնահատել սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները։




Լրահոս