Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես խոսել եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի մասին։

Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Եվրոպական խորհրդի նախագահի հետ զրույցում նա ընդգծել է նաև այն փաստը, որ օտարերկրյա ֆինանսավորվող կազմակերպություններն ակտիվորեն ներգրավված են եղել 2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու երկու փորձերում։

«Ես ափսոսանք հայտնեցի, որ չնայած բազմաթիվ առաջարկներին, գործընկերները խուսափում են թափանցիկության օրինագծի առարկայական քննարկումից։ Բացի այդ, ես նշեցի, որ մինչ օրս մենք որևէ փաստարկ չենք լսել այս օրինագծի դեմ, որի միակ նպատակն է ապահովել համապատասխան կազմակերպությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը վրաց հասարակության առաջ։

Ես Եվրոպական խորհրդի նախագահի ուշադրությունը հրավիրեցի, որ օտարերկրյա ֆինանսավորվող կազմակերպությունները ակտիվորեն ներգրավված են եղել 2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու երկու փորձերում։ Այդ կապակցությամբ ես նշեցի, որ թափանցիկության մասին օրենքի ընդունումը անհրաժեշտ պայման է Եվրամիության հիմնական հանձնարարականի իրականացման համար՝ ապահովելու ապաբևեռացում»,- նշում է Իրակլի Կոբախիձեն։




Լրահոս