Երևանում այսօր՝ մայիսի 7-ին, ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մեծ ասուլիսը։
Ակնկալվում է, որ ամենահրատապ հարցերը կլինեն սահմանազատման գործընթացի, բարձրացող բողոքի ալիքի և սահմանամերձ Կիրանցից մեկնարկած Երևան երթին՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, ինչը վերածվեց Փաշինյանի քաղաքական թիմի և բարձրագույն հոգևորականության միջև հակասության բացահայտ ձևի։
Իր խոսքում նա անդրադարձավ Տավուշում տեղադրվող սահմանային սյուներին՝ նշելով, որ դրանք ՀՀ-ի ինքնիշխանույան սյուներն են և ամեն ինչ անելու են սահմանային սյուները ուժեղացնելու և շատացնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։