Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը այցելել է Հաղթանակի զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել:
Ֆեյսբուքյան էջում վարչապետը նշել է․
«Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք՝ ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակին»:
«Հաղթանակ» զբոսագում են նաեւ բարձրաստիճան զինվորականներ, պատերազմի բազմաթիվ վետերաններ
Նիկոլ Փաշինյանը մոտեցել է զբոսայգի ժամանած վետերաններին՝ շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ և մաղթել առողջություն:
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակին:
Նշենք, որ վաղ առավոտից «Հաղթանակ» զբոսայգին փակ է, այդ թվում լրագրողների համար:
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։
Մանրամասները՝ տեսանյութում։