ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահ համակարգում լարված սպասում են․ հորդորում են, չեզոքացնելու են օրենքով, ենթարկելու են քրեական պատասխանատվության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը կհասնի Երևան, իրավապահ համակարգը մեկը մյուսի հետեւից հայտարարություներ են անում:

Հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։
Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։

ԱԱԾ-ից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց թե հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև նկատի ունենալով բողոքի ակցիաները շարունակելուն ուղղված հրապարակային հայտարարություններն ու գործողությունները՝ նախազգուշացրեց, որ իր իրավասությունների շրջանակներում հասու գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ հանրապետությունում ցանկացած հանցավոր դրսևորման արագ և կոշտ քրեաիրավական արձագանք ապահովելու ուղղությամբ։

Ըստ կոմիտեի՝ ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության։

Իսկ ահա Ներքին գործերի նախարարությունից հորդորում ենք խստորեն պահպանել հասարակական կարգը, զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս