Ես չգիտեմ՝ ինչու են նման բան հայտարարել, այստեղ սահմանադրական կարգին սպառնալիք կա՞. Երեւի գործ է, անում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, դեպի Երեւան երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց երթն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու ՔԿ-ն նախազգուշացում-հորդորներ են տարածել՝ կոչ անելով չդիմել անօրինական, սահմանադրական կարգին սպառնացող գործողությունների:
Հարցին՝ ինչու են գնում Հանրապետության հրապարակ, նա պատասխանեց. «Մենք պատասխան ունենք ստանալիք, պետք է ստանանք: Այս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել այդ պատասխանն ստանալու:
Ցավոք սրտի, այս մարդիկ այնքան գաղափարից զուրկ են, այնքան մոլորեցնող են, այնքան ստախոս են, որ նույնիսկ սահմանը չկա: Մենք եկել ենք խաղաղ, հանգիստ, առանց ագրեսիայի, այսքան օրերին դուք որեւէ ագրեսիա, որեւէ կոչ տեսե՞լ եք: Մենք ասել ենք, որ գալիս ենք խպատասխան ստանալու: Կտան այդ պատասխանը՝ կտան: Մնացածը դատարկաբանություն է, մեղք են իրենք, ամոթ »:
Կոնկրետ դիմում եմ Վահե Ղազարյանին, Վահե Ղազարյան, մենք միասին ճաշել ենք, հաց ու աղ ենք բաժանել, լավ էլ ճանաչում եմ ձեզ, դուք էլ ինձ: Որեւէ ձեւով անօրինական որեւէ հրաման, հրահրում, առաջին պատասխանատուն դուք եք լինելու եւ ձեր անմիջական ղեկավարը: Բավական է: Դուք շատ լավ եք ինձ ճանաչում:
Եթե սա ձերզ համար կյանքւ ու մահվան պտերազմ է ժողովրդի դիմաց, մեզ համար հաշտության, խաղաղության, արժանապատվության, հայրենիքի եւ պատվի երթ, շրժ ու պայքար է: Ցավոք սրտի, սա դարձել է ներքին պայքար, սա պետք է լիներ արտաքին թշնամու դեմ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը: