Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն:
Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունները տեղի կունենան Ադրբեջանի տարածքում և ուղղված կլինեն տարերային աղետների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքներին:
Վարժանքները կանցկացվեն մայիսի 13-18-ը ՝ երեք երկրների մասնակցությամբ: