ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Վրաստանում ժողովրդավարության անկմամբ. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք խորապես անհանգստացած ենք Վրաստանում ժողովրդավարության անկմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Վրաստանի խորհրդարանականները կանգնած են կարևոր ընտրության առաջ՝ աջակցել վրաց ժողովրդի եվրատլանտյան ձգտումների՞ն, թե՞ ընդունել Կրեմլի ոճով «օտարերկրյա գործակալների» մասին օրենք, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին»,- նշել է ամերիկացի պաշտոնյան:

Նա հավելել է՝ օրենսդրական նախաձեռնությունն առաջարկած իշխող «Վրացական երազանք»-ի հռետորաբանության նպատակը ԱՄՆ-ից և Եվրոպայից վրացիներին մեկուսացնելն է:

Օրինագիծը երրորդ ընթերցմամբ քննարկվելու է մայիսի 13-ին: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ օրինագիծն ընդունվելու է և միայն նպաստելու է Եվրամիությանը Թբիլիսիի անդամակցությանը:




Լրահոս