«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից, բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի»․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Սլովակիայի վարչապետի վրա մահափորձի առնչությամբ։

«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից։
Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», – գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք՝ հրաձգության հետևանքով վիրավորվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և տեղափոխվել հիվանդանոց։




Լրահոս