ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Այսօր Տավուշի մարզպետը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ փակ հանդիպում է ունեցել սակավաթիվ կիրանցիների հետ՝ վերահաստատելով, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին։
Կրկին խոսվել է փոխհատուցման մասին, ինչն առաջացրել է բնակիչների զայրույթն ու դժգոհությունը։
Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը՝ կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել հայրենի հողը որևիցե գումարի դիմաց հանձնելու դավաճանական օրակարգին։
Ես շարունակում եմ հետևել գյուղում տեղի ունեցող իրադարձություններին և մնալ տավուշցիների կողքին»։