Ի՞նչ է քննարկել Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերի հետ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշի հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ արդեն տևական ժամանակ է ինչ մայրաքաղաք Երևանում է։

Այս օրերին Սրբազան հայրը հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական-քաղաքական գործիչների, հանրային դեմքերի, մտավորականների, մշակութային գործիչների և այլոց հետ։

Այսօր էլ Սրբազան հայրը հանդիպում է ունեցել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը սկսվել է աղոթքով։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ովքեր են ներկա եղել հանդիպմանը։

Հանդիպմանը ներկա են եղել՝ Հայկ Մամիջանյանը, Վիկտոր Մնացականյանը, Արա Պապյանը, Դավիթ Խաժակյանը, Սուրեն Սուրենյանցը, Մեսրոպ Առաքելյանը, Խոսրով Հարությունյանը և այլք։

Քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ Բագրատ սրբազանը ասել է.

«Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված։ Հիմա մենք պետք է քննարկենք ոչ թե հետևանքները, այլ պատճառը, որը նստած է Հանրապետության հրապարակի իր աշխատասենյակում։ Մենք նպատակ ենք դրել վերացնել այդ պատճառը: Իշխանության վերացման գործընթացը պետք է տեղի ունենա օրենքի շրջանակում»:

Քաղաքական ուժերը իրենց համաձայնություն ու համախոհությունն են արտահայտել Սրբազան հոր առաջնորդած շարժմանը, գաղափարներին։

Լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանը ասել է, որ քաղաքական ուժերը ցանկանում են, որ հենց ինքը՝ Սրբազանը լինի վարչապետի թեկնածուն, սակայն այս մասին Սրբազանը պետք է խոսի Վեհափառի հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք այդ ճանապարհով են գնալու, թե այլ ճանապարհով։

Աննա Սրապիոնյան




Լրահոս