ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է՝ մայիսի 23-ին, ժամը 10։00-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին, Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգմամբ պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ավտոճանապարհը ժամանակավոր փակ է լինելու։
«Տեղեկացնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։