Վրաստանը հայտարարել է թուրքմենական գազի՝ Թուրքիա տարանցման հարցում աջակցելու պատրաստակամության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանն աջակցում է թուրքմենական գազի՝ իր տարածքով Թուրքիա փոխադրելու նոր նախագծերին։ Այս մասին Աշխաբադում Վրաստանի դեսպան Կոնստանտին Սաբիաշվիլին գրել է իր երկրի պետական ​​անկախության վերականգնման 33-րդ տարեդարձին նվիրված հոդվածում։

«Թուրքմենստանը եղել և մնում է հուսալի և վստահելի գործընկեր էներգետիկայի ոլորտում, և մենք հուսով ենք, որ առկա հարաբերությունները կզարգանան նոր ուղղություններով: Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնում ակտիվորեն աջակցել թուրքմենական գազը Վրաստանի տարածքով Թուրքիա փոխադրելու նոր նախագծերին», – գրել է դեսպանը «Չեզոք Թուրքմենստան» պաշտոնական թերթում հրապարակված հոդվածում։

Սաբիաշվիլին նշել է, որ, լինելով տարանցման հուսալի գործընկեր, Վրաստանը կշարունակի նպաստել տրանսպորտային նախագծերի իրականացմանն ու զարգացմանը։ Դրանց թվում նա նշել է է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, «Սեւ ծով-Կասպից ծով» տրանսպորտային երթուղին։




Լրահոս