Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության եւ Շիրակի մարզի մի քանի համայքների ավագանու անդամները հանդիպել են Միքայել Սրբազանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները եւ Շիրակի մարզի տարբեր համայնքների ավագանու անդամներ երեկ հանդիպել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:

Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը: Ներկաները նաեւ իրենց աջակցությունն են հայտնել նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը եւ առաջնորդ Բագրատ Սրբազանին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Գյումրու ընդդիմադիր ավագանու անդամներն էին հանդիպել Միքայել Սրբազանի հետ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս