Առողջապահության նախարարությունն աղետի գոտուց հիվանդներին տեղափոխելու համար սանավիացիան չի օգտագործել․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Լոռու մարզում տեղի ունեցած աղետի գոտուց տուժածներին հիվանդանոցներ տեղափոխելու համար Առողջապահության նախարարության սանավացիան չի կիրառվել: Այս մասին ArmLur.am-ին հայտնում են Առողջապահոթւյան նախարարությունից։

«Երեկ մենք փորձել ենք սանավիացայի միջոցով երկու հղիի տարհանում իրականացնել, սակայան մասնագիտական կարծիք ենք ստացել, որ եղանակային այդ պայմաններում հնարավոր չէ, ուստի հղիների տարհանումը այլ ճանապարհով ենք իրականացրել:

Հղիներից մեկը ծննդաբերել է Ալավերդու հիվանդանոցում, իսկ մյուսը կտեղափոխվի Երեւան եւ օրերս կծննդաբերի»,-ասաց ԱՆ խոտնակ Մարիամ Ծատուրյանը:

Հիշեցնենք, Առողջապահության նախարարությունը սանիտարական ավիացիայի ուղղաթիռները ձեռք էր բերել 2019թ-ին:
Իսկ 2021թ-ին էլ մեծ աղմուկ բարձրացրեց, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Սյունքի մարզ գործուղումն իրականացրել է Սանավիացիայի ուղղաթիռով՝ պետական միջոցների հաշվին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս