Ինչ-որ պահի մենք կճանաչենք Պաղեստինը. Ֆինլանդիայի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է պաղեստինյան պետությունը ինչ-որ պահի ճանաչելու մասին:

«Ինչ-որ պահի մենք կճանաչենք Պաղեստինը», – Տալլինում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է պետական ​​այցով, ասել է Ստուբը, գրում է «ՏԱՍՍ»-ը:

Նրա խոսքով՝ Ֆինլանդիան ոչ թե Իսրայելի կամ Պաղեստինի, այլ խաղաղության կողմն է։

«Ֆինլանդիան ոչ իսրայելամետ է, ոչ էլ պաղեստինամետ»,- ասել է նա:

Մայիսի 22-ին Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի իշխանությունները հայտարարեցին Պաղեստինի պետականությունը ճանաչելու մասին։

Ի պատասխան՝ Իսրայելի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Դուբլինից, Մադրիդից և Օսլոյից դեսպաններին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին։ Միաժամանակ Իսրայելում Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարները կանչվել են հրեական պետության արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրանց դեմարշ են հայտարարել։




Լրահոս