Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռու մարզպետը եւ մարզպետարանը մարզից կամավորներ են հավաքագրում, որ ուղարկեն  աղետի գոտի` աշխատելու: Մարզպետը հանդիպել է բուհերի եւ դպրոցների ղեկավարների հետ` հրահանգել, որ կամավորներ հավաքագրեն: Եվ չնայած անունը «կամավոր» է, իրականում ստիպողաբար են հավաքագրում, հատկապես նրանց, ովքեր միանում են երթերին ու ակցիաներին: Մեր տեղեկություններով, ռեկտորներն ու տնօրեններն էլ սպառնալով` պարտադրում են իրենց աշխատողներին: Ասում են, որ փրկարար ծառայությունը չի հասցնում աշխատանքը կազմակերպել, իսկ գետի հունը, հավաքված տիղմը մաքրելու, տարբեր աշխատանքներ անելու համար մարդուժ է հարկավոր:

Հավաքագրումը համակարգող մարզպետարանի աշխատակից Մարինե Նահապետյանը մեզ հետ զրույցում ասաց` կամավոր է հավաքագրումը. «Մենք ընդամենը տնօրեններին ասել ենք, որ եթե կան մարդիկ, ովքեր կամավորական սկզբունքներով ցանկություն ունեն օգնելու, օժանդակելո, կարող են դիմել մեզ»: Իսկ Լոռվա մարզից մարդիկ բողոքում են, թե ինչու այդ աշխատանքներին չեն ներգրավում այն հազարավոր ոստիկաններին, որոնց պետությունը բարձր աշխատավարձ է տալիս, սակայն հանցագործությունները երկրում աճում են, եւ հասկանալի չէ, թե նրանք ինչով են զբաղված, բացի ցույցերը ցրելուց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս