ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը:
Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 31-ից հունիսի 8-ը կկայանա աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը։
Հայաստանի հրաձգության հավաքական թիմից մրցմանը կմասնակցեն Բենիկ Խլղաթյանը եւ Էլմիրա Կարապետյանը:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ արդյոք պետք է անշարժ գույքի պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմումները ներկայացվեն այն սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ, որի սպասարկման տարածքում գտնվում է դիմումի առարկա անշարժ գույքը:
Ստեփան Տիգրանյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից: Նույնը վերաբերում է նաեւ ներկայացված դիմումի հիման վրա կազմված փաստաթղթերի ստացմանը, որոնք կրկին կարելի է ստանալ ինչպես դիմումը ընդունած, այնպես էլ ցանկացած այլ սպասարկման գրասենյակից կամ օպերատորի մասնաճյուղից:
ՀՀ կադաստրի կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմողներին տրամադրվող ստացականում նշվում է դիմումի մուտքագրման համարը, որը միաժամանակ հանդիսանում է նաեւ ծածկագիր, որի օգնությամբ դիմողը հնարավորություն կունենա ՀՀ կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով հետեւել իր դիմումի քննարկման ընթացքին:

ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ վայրի կենդանիների՝ 3-րդ երկիր արտահանման դեպքում թույլտվություն կամ լիցենզիա պահանջվում է, թե ոչ:
Իսկուհի Հայթայան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված եւ սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիայի եւ հայտի ձեւերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու եւ ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N90-Ն որոշման համաձայն՝ վայրի կենդանիները, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում, ներառված են Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկի մեջ:
Այս ապրանքների արտահանման համար լիցենզավորման գործընթացը համակարգող լիազոր պետական համակարգող մարմինը ՀՀ բնապահպանության նախարարությունն է:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիցենզիան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է, ինչպես նաեւ այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ, որը լիցենզավորող մարմնի կողմից տրվում է իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը:




Լրահոս