«Դերյադ հանի նոր պրոդյուսեր ներկայացի»․ Թովմաս Առաքելյանը պատմել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի հետ զրույցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում կայանալիք մանկական համերգի բեմը ապամոնտաժվել է «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչների ժամանման ֆոնին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Բագրատ սրբազանը։

Համերգը նվիրված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին, կազմակերպվում էր «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը ժամը 12:30 զանգահարել է և պահանջել, որ ժամը 14։00-ին նախատեսված համերգի ժամը տեղափոխվի, սակայն երեխաները պատրաստ չեն եղել ավելի վաղ ներկայանալ։

Երգչախմբի պրոդյուսեր Թովմաս Առաքելյանը հայտնել է, որ համերգի մասնակցության հրավերը ստացել է անձամբ՝ «Ազնավուր» հիմնադրամից և պայմանագիրը կնքված է նրանց հետ։  Փոխնախարարը նշել է, որ երգչախումբը գումարը ստանում է պետությունից և ինքն է որոշում, թե երբ ելույթ ունենան, ինչպես նաև Թովմաս ուրարակիր Առաքելյանին ասել․ « Դերյադ հանի նոր պրոդյուսեր ներկայացի»։

Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանը անդրադառնալով համերգի ժամի փոփոխությանը ասել է․ «Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ»։




Լրահոս