Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 37 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցված թեկնածուների թիվը չորս օրում հասել է 37-ի։ Այս մասին հայտարարել է երկրի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։
«Ընդհանուր առմամբ, նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 37 մարդ, հունիսի 3-ին, գրանցման վերջին օրն է»,- ասել է նա՝ IRIB հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։

Պաշտոնյան պարզաբանել է, որ 37 դիմորդներից 20-ը նախընտրական շտաբ փաստաթղթեր են ներկայացրել հունիսի 2-ին։ Նրանց թվում է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով հիշվում է Արևմուտքի հասցեին կոշտ քննադատությամբ և իրանական միջուկային ծրագրի արագ զարգացմամբ։




Լրահոս