Քիչ առաջ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնեց, որ այս պահի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեն ամբողջությամբ հերքեց իշխանական քարոզիչների (Վահագն Ալեքսանյան, Հարություն Մկրտչյան, Պետրոս Ղազա րյան և այլն) այն թեզը, թե իբր ցուցարարները շշեր, քարեր, պայթուցիկներ և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ։
Ձերբակալումից հետո 60 ժամում ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու քննչական կոմիտեն որևէ տեսանյութ կամ այլ ապացույց այդպիսի հանգամանքը հաստատող չեն կարողացել հայտնաբերել, ինչը նշանակում է, որ այսօր մինչև ժամը 17:00-ն բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն։