ՄԻՊ Կարեն Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր դիմումի հիման վրա երեկ ՍԴ կայացրած որոշմանը, հայտարարեց, որ թեեւ ՍԴ-ն մերժել է իրեն, բայց այնտեղ կա դրական մեկ երեւույթ: «Եթե օրենքի հոդվածը ճանաչվեր հակասահմանադրական, ապա օրենսդրությունը կատարելագործելու գործընթացը կարող էր տեւել ամիսներ, ավելին, անհայտ է, թե ինչ տեսքով կլիներ նոր օրենքը` արդյո՞ք կբացառեր եղած անհստակությունները: Իսկ ՍԴ որոշումը տալիս է իր մեկնաբանություններն ու հստակեցնում: Ինքներս պետք է կարդանք, ծանոթանանք` այդ հստակեցումներն ինչ ազդեցություն կարող են ունենալ: Եւ ԱԺ միջամտության կարիքն այլեւս չկա»,-ասաց Անդրեասյանը: Ըստ նրա նախնական գնահատականով՝ ՍԴ որոշումը խոստումնալից ու դրական էր:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ