Ալեն Սիմոնյանը Սլովենիայի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը քննարկվել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, Եվրոպայում և Միջին Արևելքում:

Ալեն Սիմոնյանը Նատաշա Պիրց-Մուսարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման գործընթացը, շեշտել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությունը:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում և ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Զրույցի առանցքում են եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները, համատեղ իրականացվող ծրագրերը Եվրոպական միության հետ:

Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել ոլորտային փոխգործակցությունը:




Լրահոս