![](https://armlur.am/wp-content/uploads/2024/06/Untitled-6.png)
Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով այսօր Լոռու մարզ է ժամանել Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբ, որը ուսումնասիրում և գնահատում է ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
Մասնագիտական խմբին ուղեկցել է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, նրանց ցույց տվել աղետի վնասների վայրերը և չափերը: