ԵՌԱՊԱՏԿԵԼ Է ՍՏԱՑԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հաղորդումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ ստուգման։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Արծվիկ Մինասյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։ Իսկ ինչ էր արել Արթուր Հովհաննիսյանը. մասնավորապես, նա մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից նշել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր՝ «կարմիր գծեր» անցնող հայտարարություններով ամեն ինչ անում է, որ եւս մեկ անգամ իր քթի վիրահատությանը անդրադառնա։ Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, վնասվածք էր ստացել նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի քիթը վիրահատեցին։ Եվ ահա, ըստ էության, Արթուր Հովհաննիսյանը միգուցե իր այս հայտարարությամբ փորձել է հասկացնել Գեղամ Մանուկյանին, որ «կարմիր գիծը» չհատի, այլապես քիթը կրկին կկոտրեն ու ստիպված կլինի երկրորդ անգամ այն վիրահատել. ու այս իրավիճակից ելնելով էլ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ակնհայտ սպառնալիքի մասով դիմել են Գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, որն էլ դատախազությունը ուղարկել է Քննչական կոմիտեին՝ հաղորդումը ստուգելու։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ուրբաթ օրը փակ հանդիպում է ունենալու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ: Մեր տեղեկություններով՝ դատավորի թեկնածուն Գոհար Մուրադյանն է: Նրա ընտրության հարցը ընդգրկված կլինի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում: Մինչ դա, սակայն, իշխանականները փակ հանդիպման են հրավիրել դատավորին, որպեսզի իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանան ու, ըստ այդմ, որոշեն՝ ընտրելո՞ւ են նրան, թե՞ ոչ. արդյո՞ք նա իրենց նարատիվներով է առջնորդվում, թե՞ ոչ:

Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Ինչպես հայտնի է, այս շաբաթ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում 2023 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումներն են ընթանում: Նախարարները, ուժային կառույցների ու պետական կառույցների ղեկավարները կամ ներկայացուցիչները գալիս են ԱԺ՝ յուրաքանչյուրն իր ոլորտի զեկույցը ներկայացնելու: Ահա այսօր, հերթը Արարատ Միրզոյանինն է՝ ԱԺ-ում հաշվետվությունը ներկայացնելու: Հիշեցնենք, որ հանձնաժողովներում 2023 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումից հետո այն նաեւ ԱԺ քառօրյա նիստերին է քննարկվելու՝ կրկին վարչապետի եւ նախարարների մասնակցությամբ: Նշենք, որ Արարատ Միրզոյանը նախորդ շաբաթ եւս ԱԺ էր եկել՝ ՔՊ-ի հետ փակ հանդիպման:




Լրահոս