«Գետի ջուրը չեն խմում». Արամ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց պարզաբանում երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում իր և բնապահպանների միջև  տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Լրագրողների հետ զրույցից հետո armlur.am լրատվականը հետաքրքրվեց `  միգուցե բնապահպանների բարձրաձայնած բողոքի պատճառն այն է, որ նախարարությունը չի լուծում նրանց  բարձրաձայնած  բնապահպանական խնդիրները:

Արամ Հարությունյանն ասաց, որ  նախարարությունը բազմաթիվ հասարակական ու բնապահպանական կառույցների  հետ քննարկումներ է անցկացնում և շատ լավ լուծումներ գտնում: «Բնապահպանական փորձաքննության մասին օրենքը, որն այդտեղ էր այդ օրը քննարկվելու, մենք քննարկել ենք աշխատանքային այն խմբով, որի կազմում ներգրավված են եղել  հենց այդ բնապահպանները»,- մանրամասնեց  նախարարը:

-Պրն Հարությունյան, բնապահպանները խոսում էին նաև աղտոտված Գեղի գետի   մասին: Այդ գետի ջո՞ւրն էին բերել, որ Դուք խմեք:

-Նման խնդիր չկա:  Ես համոզված եմ, որ այդ ջուրը, որ ձեզ բերեն, դուք չեք խմի: Քանի որ գետի ջուրը չեն խմում, այն նախ պետք  է ենթարկվի մշակման:

Սոնա Դավթյան




Լրահոս