ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դիմում չի ստացվել․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու կարգը անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում չի քննարկվել, քանի որ համապատասխան դիմում չի ստացվել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ոչ, Հայաստանի դուրս գալու կարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան դիմում չի ստացվել»,- ասել է նախարարը։

Պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր հետևանքների մասին հարցին՝ Լավրովը նշել է, որ Հայաստանից որևէ փաստաթուղթ չի ստացվել, որ քննարկեն հետևանքները։




Լրահոս