Հնդկաստանը ընտրության ազատություն ունի աշխարհի այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում․ Հնդկաստանի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանը ընտրության ազատություն ունի աշխարհի այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ԱՄՆ-ը պետք է դա գիտակցի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ մեկնաբանելով Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուի հայտարարությունը, թե Վաշինգտոնը հիասթափված է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Մոսկվա կատարած այցից։

«Պետք է հասկանալ, որ Հնդկաստանը և Ռուսաստանը երկարամյա հարաբերություններ ունեն՝ հիմնված բազմաբևեռ աշխարհում առկա շահերի փոխադարձության վրա։ Կարևոր է, որ բոլորը հասկանան և գնահատեն նման իրողությունները»,- ասել է Ջեյսվալը:

Ավելի վաղ Լուն ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ ասել էր, որ ԱՄՆ-ը հիասթափված է Մոդիի Ռուսաստան այցի սիմվոլիզմից և ժամկետից այն ժամանակ, երբ Վաշինգտոնում անցկացվում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։




Լրահոս