Արտաշատի համայնքապետարանի ստուգումների արդյունքները․ կա 5 կալանավորված․ ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արտաշատի համայնքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունների և ստուգումների արդյունքում 5 կալանավորված կա։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կալանվորվածներն անցնում են առանձնապես խոշոր չափերի կաշառքի և խարդախության գործով։ Իսկ ահա մեղադրյալների թիվը հասում է 10-ի։

Դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից պատասխանեցին, որ ավելի ուշ կարձագանքեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Արտաշատի համայնքապետարանում։

Քնար Մանուկյան




Լրահոս