Սկսվում է «Օրինաց երկրի» հայցի քննությունն ընդդեմ օրաթերթի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 12:00 -ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Հայցը ներկայացրել է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը Հովհաննես Մարգարյանի մասին վիճահարույց որևէ հրապարակում չի արել: Պարզապես Հ. Մարգարյանը որոշել է վիրավորվել օրաթերթի հրապարակումներից, որոնք վերաբերվում են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին և փոխնախագահ Հեղինե Բիշարյանին:

Համաձայն ներկայացված դատական հայցի, իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորը վիրավորվել և զրպարտվել է «ԱԽՔ», «էգ առյուծ», «քաղաքական դիակ» արտահայտություններից:

Դատավոր Կարինե Պետրոսյանը պետք է քննի այս բառերի իմաստն ու ծագումնաբանությունը՝ հասկանալու համար՝ օրաթերթը դրանք հրապարակել է վիրավորելու և զրպարտելու դիտավորությամբ, թե պարզապես օգտագործվել է որպես անհրաժեշտ «համեմունք»:

Մանրամասները՝ դատական նիստերի դահլիից՝ շուտով

Artur-Baxdasaryan-e1347611820278

 

 

 




Լրահոս