««Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը խիստ անհանգստացած է». Ա1+

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանում քննարկվող, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում փոփոխություններ ենթադրող օրինագծով։ Այս մասին նշված է կազմակերպության կայքում:

Ըստ օրինագծի ՝ լրատվամիջոցները պետք է պատասխանատվություն կրեն իրենց կայքերում տեղադրված մեկնաբանությունների, ինչպես նաև համացանցի այլ էջերից վերարտադրած բովանդակության համար։

Օրինագիծը մշակած խորհրդարանականները նշում են, որ իրենց նպատակն է պայքարել զրպարտող և վիրավորական առցանց մեկնաբանությունների դեմ, որոնց հեղինակներին խրախուսում է անանուն մնալու հնարավորությունը։

«Թեև խորհրդարանականների նշած նպատակը գովելի է, սակայն այս օրինագիծը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանում առցանց տեղեկատվության ազատության նկատմամբ»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Իոհան Բիհրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով ՝  Ա1+




Լրահոս