ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը ԱԹՍ է պատրաստում, սյունեցի պատգամավորը փորձում է բարեկամանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Եռաբլուրում լրագրողներին ագենտ անվանող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պնդում է՝ պետք է հարևանների հետ լավ լինենք և բարեկամություն անենք։

Նա առաջին ՔՊ-ականը չէ, որ նման արտահայտություն է անում, սակայն եկեք արձանագրենք, որ սա ասում է սյունեցի պատգամավորը։ Այն դեպքում, երբ թշնամին զավթել է Սյունիքի Իշխանասարը, Խնձորեսկը, Ներքին Հանդը, հենց այս պատգամավորի ծննդավայրով է Ադրբեջանը դեպի Թուրքիա ճանապարհ պահանջում։

Հարկ է նշել նաև, որ այն թշնամին, որի հետ Արմեն Խաչատրյանը բարեկամություն է ուզում անել, ռազմական արդյունաբերության ցուցահանդեսին նոր ստեղծված ԱԹՍ-ներ է ցուցադրում։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը նույնպես զինվում է, ու հիշեցնում՝ հայկական կողմն ինքն է առաջարկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդնելու առաջարկին, սակայն, Ադրբեջանը չի արձագանքել։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան




Լրահոս